|
Փոխարժեքներ
30 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 378.64 |
| EUR | ⚊ | € 451.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9828 |
| GBP | ⚊ | £ 520.55 |
| GEL | ⚊ | ₾ 140.77 |
Ստեփանակերտի օդանավակայանի վերաբացման եւ Երեւան-Ստեփանակերտ չվերթեր իրականացնելու հարցը բավական կարեւոր եւ բարդ խնդիր է, որը, սակայն, թե' հայկական, թե' ադրբեջանական կողմը լիովին չեն հասկանում` կտրուկ հայտարարություններ անելով ու հարցը միջազգայնորեն բարձրացնելով:
Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Մանվել Սարգսյանը: Նրա խոսքերով` հետաքրքիր է հատկապես այն հանգամանքը, որ միջազգային հանրությունը չփորձեց օդանավակայանի վերաբացման խնդիր կապել ԼՂՀ հակամարտության հետ:
«Ես կարծում եմ` վերջին ամիսներին միջազգային քաղաքականության մեջ տեղի ունեցող փոփոխություններից հետո մարդու իրավունքի պաշտանությանն ավելի մեծ տեղ է տրվում: Ի՞նչ է նշանակում, որ եթե հակամարտություն կա, ապա մարդիկ քաղաքացիական ավիացիայից օգտվելու իրավունք չունեն»,- ասաց Մ. Սարգսյանը:
Այսինքն` ներկայումս միջազգային քաղաքականության դաշտում գործում են միջազգային իրավունքի տառին համապատասխան, իսկ միջազգային իրավունքի հիմքում էլ հենց մարդու իրավունքներն են: