|
Փոխարժեքներ
25 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.6 |
| EUR | ⚊ | € 440.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.8463 |
| GBP | ⚊ | £ 499.63 |
| GEL | ⚊ | ₾ 141.13 |
Ադրբեջանի վիճակագրական պետական կոմիտեն հրապարակել է վաղ տարիքում ամուսնացած ադրբեջանուհիների տվյալները:
Նշվում է, որ այդպիսի կանանց 39 տոկոսը բնակվում է քաղաքներում, իսկ 61 տոկոսը` գյուղերում:
Նշենք, որ մեզ մոտ, 2010թ. տվյալների համաձայն, ամուսնացող աղջիկների եւ տղաների տարիքը «ծերացող է». աղջիկներինը` 23-27, տղաներինը` 28-32 տարեկան:
Իսկ հարեւան Ադրբեջանում փոքր չէ նաեւ մինչեւ 18 տարին բոլորածների ամուսնությունների թիվը: Այստեղ ամուսնացած կանանց 37 տոկոսն այդ քայլին գնացել է սեփական ցանկությամբ, 26 տոկոսը` ծնողների ճնշմամբ, 11 տոկոսը` ընտանեկան ծանր նյութական դրության պատճառով, 8 տոկոսը` հաշվարկային նպատակներով, 6 տոկոսը` առեւանգման արդյունքում, 2 տոկոսը` հղիության պատճառով, իսկ մնացած 10 տոկոսը` այլ անհայտ պատճառներով: