կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-04-05 00:53
Քաղաքական

Անվտանգ սահման, անարգել տեղաշարժ

Անվտանգ սահման, անարգել տեղաշարժ

Հարավային Կովկասում սահմանների համալիր կառավարման ծրագիրը /ՀԿՍՀԿ/ միտված է զարգացնելու Հարավային Կովկասի, ԵՄ անդամ երկրների եւ միջազգային այլ կազմակերպությունների միջեւ եղած միջգերատեսչական, երկկողմ եւ տարածաշրջանային համագործակցությունը եւ նպաստելու է անձանց ու ապրանքների միջսահմանային շարժի հեշտացմանը եւ անվտանգությանը:

Ինչպես նշեց Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը, ծրագիրն ունի ռազմավարական նշանակություն:

«Մենք ստեղծում ենք ԵՄ չափանիշներին համապատասխանող ժամանակակից սահմանային անցակետեր, ներդնում ենք սահմանային ենթակառուցվածքների արդիականացված համակարգ, աշխատում ենք Հայաստանի եւ Վրաստանի միջեւ մեկ պատուհանի սկզբունքով, պետական սահմանին առնչվող բոլոր գերատեսչությունների փոխկապակցված աշխատանքին ենք հետեւելու. արդյունքում կտրուկ նվազելու են բյուրոկրատական քաշքշուկները»,- ասաց նա:

Ա. Բաղդասարյանի հավաստմամբ` ծրագրի նպատակը ժամանակակից չափորոշիչներին համապատասխան սահմանային ենթակառուցվածք ունենալն է, որը հնարավորություն է տալու ապրանքների անարգել տեղաշարժ իրականացնել:

Նշենք, որ ծրագիրը սկսել է գործել 2009-ից, այն իրականացվում է հիմնականում ԵՄ ֆինանսավորմամբ: