|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Թուրքիան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին զեկույց է ներկայացրել իրանական տրանսպորտային օդանավի կալանման վերաբերյալ:
Իրանի դեմ պատժամիջոցների կատարմանը հետեւող ԱԽ հատուկ կոմիտեին ներկայացված փաստաթղթում նշվում է, որ համապատասխան փաստաթղթերում ինքնաթիռի բեռը ներկայացված է եղել որպես «ավտոմոբիլային մասեր», սակայն խուզարկության արդյունքում հայտնաբերվել են Կալաշնիկովի ինքնաձիգներ, գնդացիրներ, ականանետների ականներ, այլ զինամթերք:
«Հայտնաբերված զենքն առգրավված է եւ պահվում է թուրքական Դիարբեքիր քաղաքի ռազմական պահեստում: Ինքնաթիռի օդաչուները ձերբակալված են»,- ասվում է զեկույցում:
Հիշեցնենք, որ մարտի 21-ին Թեհրանից Սիրիա թռչող իրանական ինքնաթիռը թուրքական իշխանությունների պահանջով պարտադրված վայրէջք էր կատարել, քանի որ կասկածներ կային, թե դրանով միջուկային զենք են տեղափոխում: