Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր լրագրողների հետ զրույցում ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանն անդրադարձավ տնտեսական հանձնաժողովի նիստի արդյունքներին, որն անցավ թեժ բանավեճի ու փոխադարձ մեղադրանքների մթնոլորտում: ՀԱԿ-ն առաջարկում էր հանձնաժողովին` դիմել գլխավոր դատախազություն գազի հարցով եւ, որպես հիմք, ներկայացնել գազի հարցերով ժամանակավոր հանձնաժողովի եզրակացությունը:
«Մեկ տարի շարունակ Վարդան Այվազյանը փաստաբանի դեր էր տանում այն մարդկանց համար, ովքեր թանկացնելու կողմնակից են: Մեր ամեն խորհրդակցությունից հետո նա գնում էր` Սերժ Սարգսյանին զեկուցում էր: Մեր հանձնաժողովն աշխատեց տարուց մի քիչ ավելի, բայց մեզ հետ ինքը սեպտեմբերից այս կողմ երկու-երեք նիստ է արել, և Վարդան Այվազյանն ավելի շատ ու ավելի մոլեռանդ քննարկումներ անցկացրեց կառավարության ներկայացուցիչների հետ, ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանի հետ, ներկայացնում էր նրանց տեսակետները»,- ասաց պատգամավորը:
Արամ Մանուկյանը նշեց, որ բոլոր հանրապետական պատգամավորները առանձին խոսակցությունների ժամանակ համաձայնում են, որ գազի հարցերով տեղի են ունեցել այլանդակություններ, կոռուպցիոն երևույթներ, չարաշահումներ, «ատկատներ», ճոխ ծախսեր, բայց հենց հավաքվում են նիստի, որ պետք է որոշում կայացնեն, կա\'մ չեն գալիս, կա\'մ դեմ են քվեարկում:
«Ես ձեզ երաշխավորված եմ ասում` Վարդան Այվազյանը ինձանից ավելի լավ գիտի, թե ինչ խախտումներ են արվել, որովհետև ինքն ավելի շատ խորացավ, փաստաթղթերի հետ ծանոթացավ, քան մենք»,- ասաց Արամ Մանուկյանը՝ հավելելով, որ գազի հարցերով ժամանակավոր հանձնաժողովի գործունեության ժամանակ ո\'չ էներգետիկայի նախկին նախարար Արմեն Մովսիսյանը, ո\'չ «Գազպրոմ»-ի ղեկավարները չեն ներկայացել նիստերին: