Փոխարժեքներ
04 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.69 |
EUR | ⚊ | € 411.09 |
RUB | ⚊ | ₽ 4.4047 |
GBP | ⚊ | £ 497.94 |
GEL | ⚊ | ₾ 141.36 |
«Երեւան Ջուր» ընկերությունը կառավարում է ավելի քան 2136 կմ ընդհանուր ցանց, որի կապիտալ վերանորոգման համար հարկավոր է 600 մլն դոլար:
«Երկիր»-ի հարցին ի պատասխան, թե ընկերությունը կառավարման իր 5 տարիների ընթացքում որքա՞ն գումար է ծախսել իրեն վարձակալության հանձնված համակարգի ներքին ցանց բարեկարգելու համար, ընկերության հաճախորդների հետ փոխհարաբերությունենրի գծով տնօրեն Գագիկ Մարգարյանը հայտնեց. «Հինգ տարիների ընթացքում ընկերությունն իր միջոցներով վերականգնել է 17,8 կմ ջրագիծ եւ 2,6 կմ կոյուղագիծ: Բացի այդ` Համաշխարհային բանկի կողմից ստացված վարկով վերանորոգվել է 32,5 կմ ջրագիծ եւ 5,6 կմ կոյուղագիծ: Ընդհանուր առմամբ` այս աշխատանքների վրա ծախսվել է 7,3 միլիարդ դրամ, որից 3,9 միլիարդ դրամը տվել է ընկերությունը»: