|
Փոխարժեքներ
25 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.6 |
| EUR | ⚊ | € 440.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.8463 |
| GBP | ⚊ | £ 499.63 |
| GEL | ⚊ | ₾ 141.13 |
Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը Իսրայելի նախագահի Շիմոն Պերեսին Ստամբուլ այցելելու հրավեր է ուղարկել, ինչը շատ տարօրինակ է, եթե հաշվի առնենք երկու պետությունների լարված հարաբերությունները:
Ինչպես տեղեկացնում է իսրայելական «Եդիոտ Ախրոնոտ» թերթը, իհարկե, Իսրայելում շատերը կարծում են, որ դրանում ոչ մի առանձնահատուկ բան չկա. Պերեսին հրավիրել են մասնակցելու ՄԱԿ-ի համաժողովին, որը տեղի կունենա Ստամբուլում` այս տարվա մայիսին:
Ի դեպ, «Ազատության նավատորմիղի» հետ կապված իրադարձություններից մի քանի օր անց էլ Գյուլը Պերեսին հրավիրել էր մասնակցելու Ասիայի երկրների կազմակերպության համաժողովին, որը նույնպես անցկացվում էր Ստամբուլում:
Սակայն կան տեսակետներ, թե հնարավոր է` դա Անկարայի եւ Երուսաղեմի հարաբերությունների ջերմացման սկիզբն է, ընդ որում` թուրքական կողմը հրավերը համարել է բարի կամքի դրսեւորում:
Թերթի տվյալներով` Պերեսը դեռ չի որոշել` կընդունի՞ թուրք գործընկերոջ հրավերը, թե՞ ոչ: