Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մուամար Քադաֆիի վարչակազմի պաշտոնյաներից մեկը արեւմտյան երկրներին մեղադրել է երկակի չափորոշիչներ կիրառելու մեջ:
«Արգումենտի ի ֆակտի» թերթին տված հարցազրույցում լիբիական իշխանությունների ներկայացուցիչը հայտարարել է, որ միջազգային կոալիցիան հերթական անգամ ապացուցեց` «Արեւմուտքը թքած ունի բարեկրթության վրա»:
«2008 թվականին մի փոքր պետություն սկսեց դաժանաբար ոչնչացնել իր ապստամբներին: Նրանց պաշտպան կանգնեց մի մեծ պետություն: Բոլորն այդ երկրին խարանեցին, դատապարտեցին, բողոքեցին նրա «ագրեսիայից»: Ճանաչեցի՞ք: Ես Ռուսաստանի ու Վրաստանի պատերազմի մասին եմ խոսում: Սակայն հենց Լիբիայում նմանատիպ իրադրություն ստեղծվեց, ամերիկացիներն անմիջապես ապստամբների կողմն անցան: Ինչո՞ւ նրանք այն ժամանակ չռմբակոծեցին Թբիլիսին»,- հարց է տվել Քադաֆիի պաշտոնյան:
Նա հայտարարել է, որ Քադաֆիին մեղադրում են, թե 8 հազար մարդ է սպանել, բայց ոչ ոք 20 դիակ անգամ չի ներկայացրել: Այլ բան են կոալիցիայի ռմբակոծումների հետեւանքով առաջացած եղբայրական գերեզմանները: «Քադաֆիի վայրագություններից ոչ ոք չէր լքում Լիբիան, մինչդեռ ՆԱՏՕ-ի ռմբակոծումներից փախչում են հազարավոր մարդիկ»,- շեշտել է լիբիացի պաշտոնյան: