|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Մի քանի տասնամյակ անց եվրոպական քաղաքներում բենզինով եւ դիզելային վառելանյութով աշխատող ավտոմեքենաներ այլեւս չեն լինի:
Եվրամիության տրանսպորտային հանձնաժողովը ծրագրում է մինչեւ 2030 թվականը Եվրոպայի ճանապարհներից հանել բենզինային շարժիչներով ավտոմեքենաների 50 տոկոսը, իսկ 2050-ին` ընդհանրապես վերացնել դրանք. տեղեկացնում է BBC-ն:
Այդպիսով, հանձնաժողովը մտադիր է 60 տոկոսով կրճատել ածխաթթու գազի արտանետումները, նաեւ նվազեցնել ճանապարհատրանսպորտային պատահարների պատճառով մահացության ցուցանիշը:
Ծրագրվում է մարդկանց եւ բեռնափոխադրումներն իրականացել այլընտրանքային վառելիքով աշխատող, երկաթուղային եւ ջրային տրանսպորտով:
Ի դեպ, այս տարվա հունվարից ԵՄ-ում կիրառվում է վառելանյութի նոր տեսակ, բացի այդ` արդեն 2012 թվականին եվրոպական շուկայում վաճառվող ավտոմեքենաների` ածխաթթու գազի արտանետումները չպիտի գերազանցեն 120գ/կմ-ն: