Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Գյուղատնտեսական տարին վատ չի սկսվել` չնայած ձմեռային երաշտին, որի պատճառով աշնանացան բերքի 5-10 տոկոս կորուստ կլինի. այսօր լրագրողներին ասաց «Հայաստանի ագրարագյուղացիական միավորում» ՀԿ-ի նախագահ Հրաչ Բերբերյանը:
Ինչպես այգիներին, այնպես էլ աշնանացան ցանքին լուրջ վնաս կհասցնեն նաեւ կրծողները, որոնք, եթե նախորդ տարիներին հազվադեպ էին հանդիպում, ապա հիմա չափազանց շատ են, հատկապես` Արարատյան հարթավայրում ու Աշտարակի շրջանում, որտեղ մեծ թվով պտղատու այգիներ կան:
Հ. Բերբերյանն ասաց, որ կրծողները վնասել են նաեւ խաղողը, բայց եթե խաղողի վազը մի քանի տարի հետո հնարավոր է վերականգնել, ապա ծառերը, որոնց բները կրծողները վնասել են, չեն կենդանանա: «Եթե անցյալ տարի կրծողների դեմն առնեինք, այսօր այս պատկերը չէինք ունենա»,- նշեց ագրարագյուղացիական միավորման նախագահը:
Ստեղծված իրավիճակից ելքը, ըստ Հրաչ Բերբերյանի, նոր այգիների տնկելն է: Նա նաեւ կանխատեսեց, որ եթե լավ տարի լինի եւ աղետներ չլինեն, կունենանք ծիրանի կայուն բերքի անկում:
Կարտոֆիլի համար բնակլիմայական պայմանները բարենպաստ են, եթե, իհարկե, գերխոնավության դեմ միջոցառումներ իրականացվեն:
«Անցյալ տարվա նախարարությունը չունենք, ունենք ավելի լավը,- ասաց Բերբերյանը:- Իհարկե, այնտեղ կան մարդիկ, ովքեր իրենց տեղում չեն, բայց նախարարությունը դեռ փորձում է ինչ-որ բան անել: Այսօրվա նախարարը հստակ հայտարարում է, որ միջին կաթնատվությունը մեզ մոտ 1300 լիտր է, եւ ճիշտ թիվն է հայտարարում: Եթե նախորդ նախարարին լսեինք, աստղաբաշխական թվեր էր ասում»: