կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-03-23 21:25
Առանց Կատեգորիա

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ. Կով կթելու արվեստը

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ. Կով կթելու արվեստը

Մի 10 օր առաջ Սերժ Սարգսյանն իր մոտ հրավիրած հայտնի խորհրդակցության ժամանակ պահանջեց վարչապետից, փոխվարչապետից եւ նախարարներից պարբերաբար այցելել գյուղեր:

 

«Գյուղացին պետք է տեսնի, որը ինքը մենակ չէ»,- այդպես էր Սերժ Սարգսյանը բացատրել ենթականերին գյուղեր ուղարկելու անհրաժեշտությունը:

 

Երեկ Տիգրան Սարգսյանը գյուղնախարար Սերգո Կարապետյանին իր հետ վերցրել ու տարել էր Արագածոտնի Ավան համայնք` գյուղացուն ցույց տալու, որ նա մենակ չէ` վարչապետն ու գյուղնախարարն իր հետ են:

 

Եվ եթե մեր գյուղի վիճակն այնքան տխուր չլիներ, որքան հիմա է, կարելի էր այս այցի հիման վրա մի իսկական կատակերգություն գրել, մասնավորապես` այն մասին, թե ինչպես է վարչապետը սովորեցնում գյուղացուն կով կթել` սկզբում պտուկները գոլ ջրով լավանալ, հետո մաքուր սրբիչով սրբել...