Փոխարժեքներ
04 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.86 |
EUR | ⚊ | € 413.95 |
RUB | ⚊ | ₽ 4.4115 |
GBP | ⚊ | £ 501.07 |
GEL | ⚊ | ₾ 141.17 |
«Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանը հնարավորություն չունի հարազատների եւ փաստաբանի միջոցով իր հոդվածներն արտաքին աշխարհ ուղարկելու: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Փաշինյանի փաստաբան Վահե Գրիգորյանը:
Նրա պնդմամբ` իր հետ հանդիպումից առաջ Փաշինյանին խուզարկում են եւ վերցնում ամեն ինչ:
Փաստաբանը նաեւ հավաստիացրեց, որ քրեակատարողական հիմնարկի վարչակազմից 3 անգամ հորդորել են Փաշինյանին` դադարեցնել հոդվածներ գրել: Իսկ վերջերս էլ անընդհատ վերցնում են Փաշինյանի մոտ եղած թուղթն ու գրիչը:
«Քրեակատարողական հիմնարկի աշխատակիցներն անմեղ հայացքով նայում են վրաս ու ասում, որ նման բան չի եղել: Իսկ Փաշինյանի հոդվածները` ծրարով, քրեակատարողական հիմնարկի պետ Սարգսյանն իր մոտ է պահում»,- ասաց փաստաբանը:
ԵՐԿԻՐ-ի հարցին, թե ինչին են միտված այդ կողմնապահությունները եւ անտարբերությունը, փաստաբանը պատասխանեց, որ, առաջին հերթին, Փաշինյանի լրագրողական գործունեության խոչընդոտմանը եւ Եվրոպական դատարան դիմելու իրավունքի խախտմանը, թեեւ իրենք արդեն դիմել են դատարան: