կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-03-22 21:25
Առանց Կատեգորիա

ԺԱՄԱՆԱԿ. ԱԽՔ-ը պաշտոններն աճուրդի է հանում

ԺԱՄԱՆԱԿ. ԱԽՔ-ը պաշտոններն աճուրդի է հանում

Հայտնի է ԱԺ ՕԵԿ նոր պատգամավորի անունը... ՕԵԿ-ական Արծրունի Աղաջանյանի հրաժարականից հետո ՕԵԿ համամասնական ցուցակով ԱԺ պատգամավոր է դառնալու այդ կուսակցության Գեղարքունիքի մարզի պատասխանատու Մարզպետունի Մանուկյանը:

 

Վերջինս ներկայումս աշխատում է  Գեղարքունիքի մարզպետարանում` որպես բնապահպանության վարչության պետի տեղակալ: Այս մասին տեղեկացանք ՕԵԿ-ից:

 

Մանուկյանը մասնագիտությամբ բանասեր է, ավարտել է Երեւանի մանկավարժական ինստիտուտի բանասիրության բաժինը:

 

Նշենք, որ ՕԵԿ երեք անդամներ ինքնաբացարկի դիմում են ներկայացրել, որից հետո հերթը հասել է Մարզպետունի Մանուկյանին:

 

Եթե հավատալու լինենք շրջանառվող լուրերին, ըստ որի` Արթուր Բաղդասարյանը պաշտոնները հանում է աճուրդի, ապա դժվար չէ ենթադրել, թե ինչու հենց Մանուկյանին բախտ կվիճակվի դառնալ պատգամավոր: