Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2018-04-04 17:46
Հասարակություն

Ավտովթար՝ Եղվարդում. տուժածի վիճակը ծանր է

Ավտովթար՝ Եղվարդում. տուժածի վիճակը ծանր է

Ապրիլի 4-ին, ժամը 13:07-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի Երևանյան փողոցում՝ գազալցակայանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: 

Պարզվել է, որ «ՎԱԶ-2107» մակնիշի 07 US 223 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1956 թ. ծնված Վ. Գ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել քարակույտում:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը Վ. Գ.-ը տեղի ուժերով տեղափոխվել է «Արմենիա» ՀԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Ավտոմեքենան ավտոճանապարհի երթևեկելի հատված դուրս բերելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա: