|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Հայաստանում հեղափոխությունն անհրաժեշտ պայման է, բայց այն պետք է լինի անարյուն, ժողովրդի մեծ զանգվածի ազդեցության տակ. այսօր նման տեսակետ հայտնեց «Նոր ժամանակներ» կուսակցության ղեկավար Արամ Կարապետյանը:
Նա ընդգծեց, որ եթե անգամ հրաշք տեղի ունենա, եւ Հայաստանում հերթական ընտրություններ կայանան, ապա դա էլ չի փրկի իշխանությանը, «քանզի հերթական ընտրությունը դառնալու է այն քաղաքական պահը, երբ ժողովուրդը կապստամբի»:
«Մեզ համար վիճակը դառնում է բավական բարենպաստ: Իշխանությունը պետք է մտածի, որովհետեւ ինքն է կորցնողը»,- ասաց Ա. Կարապետյանը: