|
Փոխարժեքներ
21 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 372.85 |
| EUR | ⚊ | € 438.88 |
| RUB | ⚊ | ₽ 4.9588 |
| GBP | ⚊ | £ 503.98 |
| GEL | ⚊ | ₾ 138.62 |
Նախօրեին «Ժողովուրդ» օրաթերթը խմբագրություն զանգահարած քաղաքացիներից տեղեկացել է, որ թերթի շաբաթ օրվա համարի մեջ տեղադրված է եղել «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցի գովազդային բուկլետը: Սակայն «Ժողովուրդ»-ը որևէ պայմանավորվածություն չունի վերոհիշյալ խանութների ցանցի հետ:
Բանն այն է որ թերթի խմբագրությանը ոչ ոք չի տեղեկացրել և չի վճարել թերթի միջոցով սեփական գովազդային բուկլետներ տարածելու համար: Ահազանգի հետքերով թերթի աշխատակիցները շրջայց են կատարել և պարզել, որ, իրոք, թերթերի մեջ դրված են «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցի գովազդային բուկլետները:
Պարզվել է, որ կրպակավաճառներին «Երևան Սիթի»-ի տնօրինությունը վճարել է 20 հազարական դրամ, որպեսզի վերջիններս լավ վաճառվող թերթերի հետ գովազդային բուկլետ բաժանեն: