| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Կառավարության որդեգրած նոր վարքագիծը, ըստ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի, հետեւյալն է. «Ընդունել տանք վատթարագույն օրենքներ: Եթե դրանք արժանանան հասարակության դիմադրությանը` կառավարությունը մի փոքր մեղմացում կտա ու կասի, որ տեսե'ք, ինչ լավ կառավարություն եմ, լավություն եմ անում ձեզ: Այդպիսի դեպքերը շատ են»,- հայտարարեց պատգամավորը այսօր ԱԺ-ում «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ:
Կառավարության ներկայացրած նախագծով` եթե անձը մինչեւ ժամանակավոր անաշխատունակության առաջացմանը նախորդող 12 ամիսներին անընդհատ աշխատել է, ապա նրա հղիության եւ ծննդաբերության նպաստի միջոցով տրամադրվող փոխհատուցումը կկազմի միջին աշխատավարձի 100 տոկոսը: Իսկ եթե այդ ժամանակահատվածում անձը 12 ամսից պակաս է աշխատել, ապա նրա նպաստի չափը համամասնորեն կնվազի:
Կառավարության ներկայացրած նախագծով առաջարկվում է սահմանել նաեւ, որ ժամանակավոր անաշխատունակության նպաստը տրվում է նաեւ ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածի տոնական ոչ աշխատանքային օրերի համար:
ԲՀԿ խմբակցության պատգամավոր Էռնեստ Սողոմոնյանն էլ եզրակացրեց, որ հիմա հայ կանայք հանգիստ կարող են հղիանալ եւ երեխա ունենալ:
Հիշեցնենք, որ 2010 թ. հոկտեմբերի 27-ին ընդունված եւ դեկտեմբերի 1-ին ուժի մեջ մտած այս օրենքն առաջացրել էր ապագա մայրերի դժգոհությունը: