Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.14 |
EUR | ⚊ | € 409.14 |
RUB | ⚊ | ₽ 3.75 |
GBP | ⚊ | £ 490.8 |
GEL | ⚊ | ₾ 142.52 |
Քաղաքական գիտությունների դոկտոր, էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանը գրում է․
«Հայկական ողբերգության արմատը ցայտուն պատկերված է Վրթ. Փափազյանի «Ժայռը» պիեսում։
Մոսկվայում իրավաբանական կրթություն ստանալուց հետո գլխավոր հերոսը վերադառնում է հայրենի գյուղ' նպատակ ունենալով օգնել համագյուղացիներին, թոթափել նրանց վրա ծանրացած անհամաչափ ֆինանսական բեռը, փաստաբանական աջակցություն ցուցաբերել նրանց։
Ըմբոստանալով իրենց հարստահարող աղայի դեմ' գյուղացիները խոստանում են երիտասարդ փաստաբանին դատարանում վկայությամբ հաստատել աղայի ապօրինությունները։
Վերջինս, իմանալով դրա մասին, իր մոտ է հրավիրում գյուղացիներին, ներում մեկ֊երկու հոգու պարտքերը հասկանալով, որ կրկին իր մոտ են գալու բարձր տոկոսով գումար խնդրելու։
Ոգևորված գյուղացիները գալիս են փաստաբանի մոտ' ասելով, որ «շնորհակալ ենք, բայց մեզ քո լավությունը պետք չէ»։
Արդյունքում կալանավորվում է հենց փաստաբանը գյուղում իբրև հեղափոխական անհանգստություններ հրահրելու համար։
Կրկնվող վարքագծային մոդել է, այդպես չէ՞»։