կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-02-25 01:32
Քաղաքական

Կուտակելու համար չե՞ն իշխանություն ուզում

Կուտակելու համար չե՞ն իշխանություն ուզում

«Մենք ոչ թե հեղաշրջում ենք ուզում, այլ իշխանափոխություն: Հեղաշրջմամբ եկած իշխանությունն էլի խոցելի է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը:

 

Նրա խոսքերով` միջազգային կառույցների եւ գերտերությունների առաջնահերթ նպատակներից է մեր տարածաշրջանում եղած խնդիրների, մասնավորապես` հայ-թուրքական եւ հայ-ադրբեջանական հակամարտությունների լուծումը, ինչը փորձում են անել խոցելի իշխանությունների միջոցով:

 

Այնինչ, այդ հարցերն ավելի հեշտությամբ կլուծվեն, եթե նախագահը լինի ժողովրդավար եւ ժողովրդի կողմից ընտրված:

 

Ա. Մանուկյանը, մասնավորապես, Եվրամիությանն ու ԱՄՆ-ին ուղղեց այս բովանդակության իր «մեսիջը»:

 

Այն հարցին, թե երբ խոսում է ներկայիս ծանր իրավիճակի մասին, արդյո՞ք չի զգում, որ ՀՀՇ-ն էլ իր մեղքի բաժինն ունի, Ա. Մանուկյանը պատասխանեց. «Ես երբեք մաքրամաքուր լինելու զգացողություն չեմ ունեցել, իդեալական լինելու հիվանդություն չեմ ունեցել, իսկ պատասխանատվության զգացում մշտապես ունեցել եմ»:

 

Հավելեց, թե ի տարբերություն շատերի, ժողովուրդն իրեն «որպես իշխանավոր փորձարկել է». նա 10 տարի իշխանության մեջ է եղել եւ, իր ասելով, չի  փչացել:

 

«Չփչանալու առավելությունն է, որ ասում եմ` դուք ինձ պարտավոր եք վստահել: Եվ ես դրա համար է, որ գալիս եմ լուծելու խնդիրները, ոչ թե Դոդի կամ Լֆիկի նման կուտակելու»,- ասաց Ա. Մանուկյանը: