|
Փոխարժեքներ
03 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.2 |
| EUR | ⚊ | € 421.13 |
| RUB | ⚊ | ₽ 4.6065 |
| GBP | ⚊ | £ 492.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.52 |
Վաղը երկօրյա այցով Հայաստան են ժամանելու ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալ Ջեյմս Սթեյնբերգը եւ պետքարտուղարի եվրոպական եւ եվրասիական հարցերով տեղակալ Ֆիլիպ Գորդոնը:
Ըստ պաշտոնական հաղորդագրության` այցի շրջանակներում քննարկվելու են հայ-ամերիկյան երկկողմ հարաբերություններին առնչվող, ինչպես նաեւ տարածաշրջանային հարցեր, մասնավորապես` Ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացը:
Քաղաքական շրջանակներում ԱՄՆ պետքարտուղարի տեղակալների այցը պայմանավորում են մարտի 5-ին Սոչիում կայանալիք` Հայաստանի, ՌԴ եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման հետ: Հատկապես, որ դրանից առաջ` փետրվարի 25-ին նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպելու է ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հետ: