կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-02-19 22:35
Առանց Կատեգորիա

ԵՐԿԻՐ. Մեզ ճիշտ հասկացեք

ԵՐԿԻՐ. Մեզ ճիշտ հասկացեք

Մենք աղոթում ենք, չէ՞, որ հիվանդները առողջանան, աղոթում ենք, չէ՞, որ մեր երեխաները լավ ուսում ստանան ու պիտանի մարդ դառնան, տուն ենք կառուցում, աղոթում ու օրհնում ենք, չէ՞, որ հիմքը ամուր ու անսասան լինի։

 

Մենք աղոթում, խնդրում ենք, չէ՞, որ Աստված մեզ մեղքերից հեռու պահի։ Ու եթե հոգեւորական ենք, աղաչում ենք, չէ՞. աշխարհիկ կյանքից, ամբարիշտ-ամբարտավանությունից, ստից, կեղծիքից, փարիսեցիությունից, զրպարտությունից ուզում ենք, չէ՞, ազատվել։

 

Հիմա գանք մեր հարգարժան գյուղնախարարին ու Մայր Աթոռին։ Ոչ մի վատ բան չկա, ընդհակառակը` լավ է, որ նորանշանակ Ս. Կարապետյանը հանդիպել է Վեհափառին ու իր պետական աշխատանքում հաջողելու օրհնություն ստացել։ Անբնականը, կրկնում ենք, նախարարություն եկեղեցու ներկայացուցիչ ուղարկելն է։ Էլի օրհնեք, էլի Ձեր հոգեւոր ներկայությամբ մասնակից եղեք, բայց այդքանը միայն։

 

Այլապես պարտավորված եք լինելու ներկայացուցիչներ նշանակել նաեւ առողջապահության, կրթության, շինարարության եւ մյուս ոլորտներում։ Ու ամենավտանգավորը` մի ներկայացուցիչ էլ Հայ առաքելական սուրբ եկեղեցում պիտի նշանակեք։ Արսեն սարկավագի եւ իր նմանների համար։ Որ չափավոր, զուսպ լինեն ու ամբարիշտ չլինեն։