Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մոսկվայում կայացան «Աերոֆլոտ-օփեն» բաց փառատոնի գլխավոր մրցաշարի 3-րդ մրցափուլի հանդիպումները: Այս մրցափուլում հայ շախմատիստներից առավել հաջող հանդես եկավ Ավետիք Գրիգորյանը, ով սև խաղաքարերով առավելության հասավ ուկրաինացի Անտոն Կորոդովի նկատմամբ:
Տիգրան Լ.Պետրոսյանը սպիտակ խաղաքարերով պարտություն կրեց ռուսաստանցի Եվգենի Տոմաշևսկուց: Մեր մյուս մասնակիցներն իրենց պարտիաներն ավարտեցին խաղաղ արդյունքով. Սերգեյ Մովսիսյանը` ռուսաստանցի Դենիս Կիսմատուլինի, իսկ Գրիգոր- Սևակ Մխիթարյանը` սերբ Բոյան Վուչկովիչի հետ: 3 մրցափուլերից հետո Մովսիսյանն ու Գրիգորյանն ունեն 2-ական, իսկ Պետրոսյանն ու Մխիթարյանը` 1,5- ական միավոր:
Իսկ մրցաշարային աղյուսակը 100 տոկոսանոց արդյունքով գլխավորում է վիետնամցի Լե Քուանգ Լյոմը, ով վաստակել է 3 միավոր:
4-րդ մրցափուլում Սերգեյ Մովսիսյանը սև խաղաքարերով կհանդիպի իսպանացի Իվան Սոլդագո Լոպեսի հետ: Ավետիք Գրիգորյանի մրցակիցը չինացի Զու Յանչաոն է, ում հետ հայ գրոսմայստերը կմրցի սպիտակ խաղաքարերով: Տիգրան Պետրոսյանը սև խաղաքարերով կհանդիպի ռուսաստանցի Դմիտրի Անդրեյկինի, իսկ Գրիգոր-Սևակ Մխիթարյանը սպիտակներով կխաղա չինացի Լիեն Դինգի հետ: