Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 397.92 |
EUR | ⚊ | € 413.72 |
RUB | ⚊ | ₽ 4.0695 |
GBP | ⚊ | £ 494.5 |
GEL | ⚊ | ₾ 138.41 |
Մոսկվայում կայացավ «Աերոֆլոտ-օփեն» բաց փառատոնի գլխավոր մրցաշարի 2-րդ մրցափուլը: Հայ շախմատիստներից առավել հաջող հանդես եկավ Սերգեյ Մովսիսյանը, ով սև խաղաքարերով առավելության հասավ ռուսաստանցի Դմիտրի Բոշարովի նկատմամբ` իր միավորները հասցնելով 1.5-ի:
Մեր մյուս շախամատիստներն իրենց պարտիաներն ավարտեցին խաղաղ արդյունքով: Այս մրցափուլում Տիգրան Լ.Պետրոսյանը սև խաղաքարերով ոչ-ոքի խաղաց ռուսաստանցի Միխայիլ Կովիլայի հետ: Ավետիք Գրիգորյանը սպիտակ խաղաքարերով խաղաղությամբ բաժանվեց իսրայելցի Թմիլ Սուտովսկու, իսկ Գրիգոր-Սևակ Մխիթարյանը` ռուս Իգոր Լիսիի հետ: Գրիգորյանն ու Մխիթարյանն իրենց ակտիվում ունեն 1-ական միավոր:
Իսկ մրցաշարային աղյուսակը գլխավորում են Սլովենիայի ներկայացուցիչ Լուկի Լենիչը և վիետնամցի Լե Քուանգ Լյոմը, ովքեր վաստակել են 2-ական միավոր և այսօր կխաղան միմյանց դեմ: Սերգեյ Մովսիսյանը սպիտակ խաղաքարերով կհանդիպի ռուսաստանցի Դենիս Կիսմատուլինի հետ: Տիգրան Պետրոսյանը նույնպես հանդես կգա սպիտակ խաղաքարերով. նրա մրցակիցն է ռուսաստանցի գրոսմայստեր Եվգենի Տոմաշևսկին: Մեր մյուս երկու շախմատիստները հանդես կգան սև խաղաքարերով. Ավետիք Գրիգորյանը կհանդիպի ուկրաինացի Անտոն Կորոդովի, իսկ բրազիլահայ Գրիգոր-Սևակ Մխիթարյանը` սերբ Բոյան Վուչկովիչի հետ: