Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Աշխարհում գործազուրկների թիվը 2012-ին աճել է 40 մլն մարդով եւ, ընդհանուր առմամբ, կազմել 197 մլն մարդ. տեղեկացնում է BBC-ի ռուսաստանյան ծառայությունը` վկայակոչելով ՄԱԿ-ին կից Աշխատանքի միջազգային կազմակերպությունը:
ԱՄԿ-ն զգուշացնում է, որ այդ թվերն աճման միտում ունեն:
2013-ի համար կանխատեսումներով` առանց աշխատանքի կմնա եւս ավելի քան 5 մլն մարդ, իսկ 2014-ին` 3 մլն:
Զեկույցի համաձայն` բնակչության ամենախոցելի հատվածը 24 տարեկանից փոքր երիտասարդներն են. նրանց 13 տոկոսը չի կարողանում աշխատանք գտնել: Դա հիմնականում վերաբերում է զարգացող երկրներին, սակայն ուժեղ տնտեսություն ունեցող երկրներում նույնպես զգալի գործազրկություն կա` ֆինանսական ճգնաժամի ընդհանուր ֆոնին:
Զեկույցի հեղինակների տվյալներով` որոշ ժամանակ անց գործազուրկները հրաժարվում են աշխատանք գտնելու փորձերից. 2012-ին 39 մլն մարդ հետ է վերցրել իր տվյալները աշխատանքի տեղավորման գործակալություններից:
Ուսումնասիրության հեղինակներն առաջարկում են լրացուցիչ միջոցներ հատկացնել երիտասարդների համար թրեյնինգ անցկացնելու համար, որպեսզի նրանց էներգիան, տաղանդները չկորչեն: