Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ազգային փոքրամասնությունները Հայաստանում մեծ թիվ չեն կազմում` մոտ 3 տոկոս, նրանց մեջ առանձնանում են 11 համայնքներ, որոնք մյուսների համեմատ եւ ավելի մեծաթիվ են, եւ կարողացել են համախմբվել սեփական խնդիրների շուրջ ու արտահայտել իրենց համայնքների շահերը: ՀՀ կառավարության աշխատակազմի Ազգային փոքրամասնությունների եւ կրոնի հարցերի վարչության պետ Վարդան Ասցատրյանի փոխանցմամբ, այդ 11 համայնքներն ընդգրկված են ՀՀ նախագահի օգնականին կից ազգային փոքրամասնությունների համակարգող խորհրդում եւ առաջիկայում խորհուրդը կներկայացնի այն կազմակերպությունների ցանկը, որոնց պետք է տրվի տարեկան 10 մլն դրամ հատկացումը, որը կուղղվի ազգային փոքրամասնությունների ինքնության, մշակույթի եւ կրթության խնդիրները լուծելուն: «Արդեն 10 տարի շարունակ նույն չափի գումար է հատկացվում, ու թեեւ շատ քիչ է, բայց ինչ-որ չափով կօգնի այդ կազմակերպություններին որոշակի խնդիրներ լուծել իրենց կառույցներում»,-նշեց Վարդան Ասցատրյանը: