Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Թուրքական «Հուրրիեթ»-ի տվյալներով Հայաստանի ԱԷԿ-ից արտահոսք կա, ինչից տուժում են Թուրքիայի սահմանամերձ 6 գավառները: Օրաթերթի հրապարակման համաձայն թուրքական կողմը չափից սարքեր է տեղադրել, որոնք 60 օրվա ընթացքում հետազոտություն են կատարելու` պարզելու այդ գավառներում թոքերի քաղծկեղով հիվանդության բարձր մակարդակի պատճառները:
Հետազոտություններն սկսվել են Իգդիր քաղաքից: Թերթը նաեւ մեղադրել էր հայկական կողմին` ասելով, որ հրաժարվում են փակել աշխարհի 5 ամենավտանգավոր համարվող ատոմակայաններից մեկը:Հրապարակմանն ի պատասխան,«Հայատոմ» ատոմային էլեկտրակայանների շահագործման գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն, տեխնիկական գիտությունների թեկնածու Վահրամ Պետրոսյանը «Երկիր»-ին ասաց, որ այդ լուրերը բացարձակ հերյուրանք են, եւ իրականության հետ որեւէ կապ չունեն: «Թող ինչքան ուզում են հետազոտեն, ուզում են, թող գան տեսնեն, ատոմակայանի մոտ` բոլորին հասանելի տեղում, չափիչ սարք է դրված: Ատոմակայանին հարակից տարածքում ռադիոակտիվությունն ավելի քիչ է, քան շատ քաղաքներում»,- ասաց Վահրամ Պետրոսյանը: