Ինչպես մենք ավելի վաղ հաղորդել էինք, Հայաստանի հավաքականի պաշտպան Ռոբերտ Արզումանյանը լեհական Սլյոնսկ ակումբում փորձաշրջան է անցնում: Առաջիկա օրերին ակումբի մարզչական շտաբը և ղեկավարությունը պետք է Ռոբերտի ապագայի վերաբերյալ որոշում կայացնեն: Պայմանագրի կնքման խոչընդոտ կարող է հանդիսանալ Արզումանյանի ներկայիս ակումբը՝ դանիական Ռանդերսը. ակումբի կողմից պահանջվող գումարը, մեղմ ասած, բոլորովին էլ փոքր չէ: «Դանիական ակումբն այնպիսի գին է պահանջել, որը, իմ կարծիքով, Սլյոնսկն ի վիճակի չի լինի վճարել: Ակումբը պայմանագիր է կնքել խաղացողի գործակալի հետ, որը փորձում է շտկել իրավիճակը»,-ասել է Լենչիկը: Եթե Արզումանյանն այնուամենայնիվ միանա Սլենսկին, ապա Ռոբերտը կդառնա ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ վրոցլավյան ակումբ տեղափոխված 3-րդ ֆուտբոլիստը: Ավելացնենք, որ Interia.pl կայքի հավաստմամբ, վրոցլավյան ակումբը Արզումանյանի համար կվճարի մոտ 50 հազար եվրո: