կարևոր
997 դիտում, 4 ամիս առաջ - 2023-12-04 15:47
Քաղաքական

ՊՆ փոխնախարարը՝ բանակի խայտաբղետ համազգեստի մասին

ՊՆ փոխնախարարը՝ բանակի խայտաբղետ համազգեստի մասին

Զինծառայողները այս օրերին ատեստավորում են անցնում և քննությունը հաջող հանձնելու պարագայում նրանց աշխատավարձերը էականորեն բարձրանալու են, մինչդեռ օրենքում թերություններ կան։  Կարգ ունեցող զինծառայողներին հնարավորություն չի տրվում ատեստավորում անցնել։ 

Հարցին՝ արդյո՞ք այս կետով փոփոխություններ կլինեն, ՊՆ փոխնախարարը պատասխանեց․

«Քանի որ ոլորտը մեծ է, սխալ կլինի տեղեկություն փոխանցեմ, տեղյակ չեմ»։

Նրա խոսքով՝ ատեստավորման գործընթացը ընթանում է, երբ վերջնական արդյունքները լինեն, վերլուծություն կիրականացնեն և խնդիրները կշտկեն։

Զինվորական համազգեստի ընդհանուր փոփոխման հետ կապված հարցին ՊՆ փոխնախարարը հստակ չպատասխանեց, բայց նշեց՝ մոտ ժամանակներում արդեն զինվորականները նոր համազգեստներ կկրեն։