|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
«Առավոտ» թերթն այսօր հայտնել էր, որ, որ «Ընդդեմ ՀՀ ապօրինությունների համահայկական կոմիտեն» բացահայտել է, թե նորանշանակ զինվորական դատախազ Գեւորգ Կոստանյանը բանակում չի ծառայել:
Այս եզրակացությանը եկել են պաշտպանության նախարարության ինտերնետային կայքն ուսումասիրելուց հետո:
Սակայն այսօր «Ֆեյսբուք» սոցցանցի օգտատերերից Հասմիկ Բուդաղյանը մեկ այլ բան է բացահայտել. Գեւորգ Կոստանյանը ծառայել է իր զարմիկի հետ: «Ֆեսյբուքի» իր էջում տեղադրված լուսանկարում զինծառայողներ են, ձախից երկրորդը Գեւորգ Կոստանյանն է: