կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-02-18 21:55
Սպորտ

ԿԱՊԻՏԱԼ. Զինդատախազը չի պատասխանի

ԿԱՊԻՏԱԼ. Զինդատախազը չի պատասխանի

Հայաստանի զորամասերում տարբեր տարիներին մահացած զինծառայողների ծնողները երեկ վերսկսել են ժամանակավորապես դադարեցված բողոքի ակցիան։ Հիշեցնենք, որ նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարականով նորանշանակ զինվորական դատախազ Գևորգ Կոստանյանը ընդունել և լսել էր որդեկորույս ծնողների բարձրացրած հարցերը, խոստացել գործերի արդար քննություն իրականացնել։ Ծնողներն էլ խոստացել էին առժամանակ դադարեցնել իրենց բողոքի ակցիաները։

 

Երեկ վերսկսելով ակցիան՝ նրանք իրենց դժգոհությունն են հայտնել Կոստանյանից։ Նշենք, որ նորանշանակ զինդատախազը խոստացել էր զինծառայողների ծնողներին սպառիչ պատասխան տալ 10 օրվա ընթացքում, սակայն երեկ, ըստ ցուցարարների, 17-րդ օրն է, իսկ խնդրահարույց հարցերին լուծում դեռ չի տրվել։

 

Երեկ բողոքողներին էր միացել Տավուշի զորամասերից մեկում այս տարվա հուլիսի 27-ին մահացած պայմանագրային զինծառայող Արտակ Նազարյանի մայրը` Հասմիկ Հովհաննիսյանը։ «Եթե մեր որդիների սպանությունները չբացահայտվեն, նրանց սպանողները չպատժվեն, կարելի է հստակ ասել, որ սա ոչ թե Հայաստանի պաշտպանության նախարարություն է, այլ հանցագործների պաշտպանության նախարարություն»,- ասել է Հ. Հովհաննիսյանը։

 

«Կապիտալը» փորձեց զինդատախազից ճշտել որդեկորույս ծնողներին տրված խոստման հետաձգման պատճառները, սակայն զինդատախազի ընդունարանից ասացին, որ պարոն Կոստանյանը «զբաղված է և այդ հարցին չի պատասխանի»։