կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-02-10 01:27
Քաղաքական

Արտահերթ ընտրությունները չեն բացառվում

Արտահերթ ընտրությունները չեն բացառվում

Այն, ինչ այսօր կատարվում է Հայաստանի ներքաղաքական կյանքում, հիմք է տալիս ենթադրելու, որ արտահերթ ընտրությունները չեն բացառվում: Չի բացառվում նաեւ, որ կոալիցիոն ուժերն ընդհանրապես չհայտնվեն խորհրդարանում. այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը:

 

Ըստ նրա` որեւէ քաղաքական ուժ միայնակ չի կարող լուրջ եւ արմատական փոփոխություններ իրականացնել Հայաստանում, իսկ ընդդիմությունն այսօր խնդիր ունի համախմբվելու: «Ընդդիմադիր քաղաքական ուժերը պետք է իրենց ձեռքը վերցնեն պետության ներքաղաքական զարգացումների ղեկը, քանզի այսօր ժողովրդի մեծամասնության մոտ ընդդիմադիր տրամադրությունները շատ ավելի են, քան իշխանամետ, եւ ընդդիմության մեղքն է, որ այդ մեծամասնությանը չի կարողանում համակարգել, կառուցվածքային դաշտ բերել եւ ճիշտ ուղղորդել»,- նկատեց «Ժառանգության» ներկայացուցիչը` վստահություն հայտնելով, որ կգա ժամանակը, երբ ժողովուրդը կպարտադրի, որ ընդդիմադիր դաշտում գործող քաղաքական ուժերը կարողանան գտնել այդ համագործակցության դաշտի եզրերը:

 

Իսկ այդ եզրերը, ըստ Հակոբյանի, շատ են` անչափելի կոռուպցիա, չպատճառաբանվող թանկացումներ, Ընտրական օրենսգիրք, որը եթե ընդունվի, այլեւս անիմաստ կլինի խոսել արդար ընտրությունների մասին: