Փոխարժեքներ
01 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.57 |
EUR | ⚊ | € 423.72 |
RUB | ⚊ | ₽ 4.6159 |
GBP | ⚊ | £ 506.65 |
GEL | ⚊ | ₾ 141.57 |
Լեդի Գագայի հոկտեմբեր ամսվա համերգները Փարիզում հետաձգվել էին՝ թոշակի տարիքի հետ կապված գործադուլերի պատճառով: Կիրակի օրվա համար էլ համերգային ծրագիր էր նախատեսված, սակայն դա էլ հետաձգվել է ձյան պատճառով:
Եղանակի պատճառով իշխանությունները մեծ բեռնատար մեքենաներին արգելել էին երթևեկել Իլ-դը-Ֆրանս շրջանով, որի կազմում է Փարիզը: Լեդի Գագայի բեռնատարները չեն կարողացել ժամանակին հասնել համերգասրահ:
Գագան իր Twitter-ի էջում գրել է, որ համերգի բեմական հարդարումները տեղափոխող իր բոլոր 28 բեռնատարներին թույլ չեն տվել մտնել Փարիզ: Աշխատակիցներից երկուսը նույնիսկ ձերբակալվել են, երբ փորձել են առանց ոստիկանության հետ համագործակցելու մուտք գործել Փարիզ: Նա ասել է, որ ցանկացել է համերգն անել առանց բեմական հարդարումների, սակայն ձայնային հարմարությունները նույնպես հասանելի չեն եղել:
«Ես բարկացած և տխուր եմ... սա արդարացի չէր իմ երկրպագուների հանդեպ»,- գրել է նա:
Հետաձգված համերգը ամենայն հավանակնությամբ տեղի կունենա երեքշաբթի օրը: