Փոխարժեքներ
04 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.69 |
EUR | ⚊ | € 411.09 |
RUB | ⚊ | ₽ 4.4047 |
GBP | ⚊ | £ 497.94 |
GEL | ⚊ | ₾ 141.36 |
«Սրանով ցանկացան զրկել ինձ եթերից եւ 2012-ի նախընտրական փուլում իմ ազդեցությունը, վարկանիշը հասարակության շրջանում բարձրացնելու հնարավորությունից»,- «Երկիր»-ին ասաց «ԱԼՄ-Հոլդինիգի» նախագահ Տիգրան Կարապետյանը:
Նրա կարծիքով` «ԱԼՄ» հեռուստաընկերությանը եթերից զրկելու ՀՌԱՀ-ի որոշումը կամայական, անարդար էր եւ քաղաքական բնույթ ուներ: Նա նշեց, որ իրենց մրցակից եւ մրցույթում հաղթած «Երեւան» հեռուստաընկերությունը «ԱԼՄ»-ին զիջում էր նկատելիորեն:
Եթե «Երեւանն» ունի 42 աշխատակից, իրենք ունեն` 83: «ԱԼՄ»-ն ունի սեփական շենք, 10 տաղավար, 18 հեղինակային հաղորդում, 13 հաղորդակ, այնինչ` «Երեւանը» շենք չունի, ունի մեկ տաղավար, 2 հեղինակային հաղորդում, մեկ հաղորդակ: «ԱԼՄ»-ն 600 հազար դրամի ներդրում պետք է աներ, իսկ «Երեւանը»` 400 հազարի:
«ԱԼՄ»-ի հիմնադիրն ասաց, որ ՀՌԱՀ որոշումը բողոքարկելու են, հարկ եղած դեպքում նույնիսկ դիմելու են Եվրադատարան: Իսկ թե կմիանա՞ն «Ա1+»-ին, դեռ պարզ չէ: Այս հարցը քննարկում են: