Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Չորեքշաբթի օրը երեք ամերիկահայեր, ում ազգականները Հայոց ցեղասպանության ժամանակ կորցրել են իրենց ունեցվածքը, Լոս Անջելեսում հայց են ներկայացրել Թուրքիայի կառավարության և երկու թուրքական բանկերի դեմ՝ պահանջելով ավելի քան 63 միլիոն դոլար հատուցում, տեղեկացնում է «The Guardian»-ը:
Հայցը ներկայացվել է փաստաբան Վարդկես Յեղիայանի կողմից, ում կինը հայցվորներից մեկն է և ով պնդում է, որ փաստաթղթեր ունի, որտեղ նշվում է, որ իր նախահորը՝ հայ հարուստ կալվածատիրոջը, 1915 թ.-ին ստիպել են իր ընտանիքի հետ փախչել Թուրքիայից՝ թողնելով իր տունը, ագարակը, խանութը և ապահովագրական բիզնեսը:
Վարդկես Յեղիայանը Հայոց ցեղասպանությանը վերաբերող տասից ավելի հայցեր է ներկայացրել և բազմամիլիոնանոց հայցեր է հաղթել կյանքի ապահովագրության երկու խոշոր ընկերությունների դեմ: Սակայն ասյ դեպքն ուրիշ է, քանի որ հայցն ուղղված է Թուրքիայի դեմ:
Փաստաբան Մայքլ Բազիլերը, ով ցեղասպանության իրավական փորձագետ և Չեփմեն համալսարանի դասախոս է, ասել է, որ հայցի համար ճամփան անցած շաբաթ բացվել է, երբ ԱՄՆ 9-րդ շրջանի դաշնային վերաքննիչ դատարանը վերանայել է իր անցած տարվա որոշումը և ասել, որ Օսմանյան կայսրությունում սպանված հայերի ժառանգները իրենց ազգականներին կյանքի ապահովագրություն վաճառած ընկերություններից կարող են վճարում պահանջել: