Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Ավարտվել է Ռուսաստանի Դաշնության բարձրագույն ուսումնական հաստատություններում բարձրագույն և հետբուհական կրթություն ստանալու նպատակով 2017-18 ուստարվա համար հայտարարված մրցույթի դիմում-հայտերի ընդունելությունը, որն իրականցվել է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության և Գիտության ու մշակույթի ռուսական կենտրոնի կողմից: ՌԴ բուհեր ընդունվելու համար ՀՀ ԿԳՆ-ն ստացել է 393 հայտ: Ներկայացված դիմում-հայտերը բաշխվել են հետևյալ կերպ. 44 հայտ ներկայացվել է դիպլոմավորված մասնագետի, 146 հայտ՝ բակալավրի, 147 հայտ մագիստրոսի, 40 հայտ օրդինատուրայի և 16 հայտ ասպիրանտական կրթություն ստանալու համար:
Քննությունները տեղի կունենան 2017թ. փետրվարի 16-ից 24-ը, իսկ երկրորդ փուլը՝ մարտի 1-ից 3-ն ընկած ժամանակահատվածում:
Մրցույթները հաջողությամբ հաղթահարած թեկնածուների ուսումը կիրականացվի անվճար՝ Ռուսաստանի Դաշնության բյուջեի միջոցների հաշվին։ Ռուսական կողմը ՀՀ քաղաքացիներին ՌԴ բուհերում ուսումնառության նպատակով հատկացրել է 187 տեղ, այդ թվում՝ բակալավրի կրթական աստիճանի համար 60, դիպլամովորված մասնագետի՝ 49, մագիստրոսի կրթական աստիճանի՝ 52, ասպիրանտուրայի՝ 22, օրդինատուրայի՝ 4 տեղ:
ՀՀ ԿԳՆ