Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ամբողջ աշխարհում կաշառակերութան դեպքերը նկարագրող զեկույցը փաստում է՝ ցածր աշխատավարձը կոռուպցիայի ՙարտոնագիր՚ է լրագրողների համար:
ԱՄՆ-ում գործող միջազգային լրատվամիջոցներին աջակցության կենտրոնը (CIMA) վերջերս հրապարակել է զեկույց, ըստ որի՝ զարգացող երկրներում լրագրության հիմնական խնդիրները կաշառքն ու շորթումն են: «Կանխիկ փող՝ հրապարակման համար» զեկույցում նկարագրված է, թե ինչպես են լրագրողներին կաշառքներ տալիս մամուլի ասուլիսներում, ինչպես են քաղաքական գործիչները վճարում լրագրողների ծառայությունների համար և այլն: Զեկույցի հեղինակը՝ Բիլ Ռիսթովն ինքն էլ լրագրող է, որն աշխատել է ինչպես ԱՄՆ-ում, այնպես էլ Աֆրիկայում:
...Ուշագրավ է, թե լրագրողական կաշառակերության դեմ ինչ մեթոդներ են առաջարկվում այս զեկույցում: Նախ մեջբերված է լրագրողների համար ՅՈՒՆԵՍԿՕ-ի աջակցությամբ լույս տեսած ձենարկից. «Ձեր ազնվությունը նման է կուսության, այն կարող եք կորցնել միայն մեկ անգամ. մեկ անգամ ընդունելով կաշառք՝ կարող եք այլևս երբե՞ք չլինել վստահելի պրոֆեսիոնալ անձ»: