Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Դեկտեմբերի 1-ին Մոլդովական 29/5 շենքի 1-ին կիսանկուղային հարկում բնակվող 15 ընտանիքի Նոր Նորքի ոստիկանությունից եկել էր գրավոր կարգադրություն` 4 օրվա ընթացքում ազատել բնակարանները: Այս հրամանը, որն ուղարկվել էր բոլորին, և մոտ 35 ոստիկանների անսպասելի այցը ստիպեց հանրակացարանի բնակիչներին հավաքվել ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության մոտ և աղմուկ բարձրացնել:
Հարցի շուրջ զրուցել էինք ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Կարինե Կիրակոսյանի հետ, ինչից պարզ էր դարձել, որ այդ բնակարանները սեփականաշնորհված չեն և անգամ պիտանի չեն բնակօգտագործման համար: Ի պատասխան, բնակիչները պնդեցին՝ կարևոր չէ, թե ինչպիսին են պայմանները, գոնե գիշերելու տեղ ունեն:
Նշենք նաև, որ Կ.Կիրակոսյանը բնակիչներից ոմանց ներկայությամբ զանգել է ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին և խնդրել, որ բնակիչները շարունակեն ապրել այդ տարածքում`մինչև հարցը կքննարկվի և ինչ-որ լուծում կստանա:
Պետգույքի կառավարման վարչության մամուլի քարտուղար Մանուկ Տեր-Ստեփանյանը ԵՐԿԻՐ-ին տեղեկացրեց, որ դեռ հստակ չէ հարցի քննարկման ընթացքը, քանի որ իրենք դեռ փորձում են պարզել` վերոնշյալ տարածքը բնակօգտագործման համար պիտանի՞ է, թե` ոչ: