կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-06-08 12:08
Հասարակություն

Փորձում են պարզել ադրբեջանցի կնոջ` Հայաստանի սահմանն անցնելու պատճառները

Փորձում են պարզել ադրբեջանցի կնոջ` Հայաստանի սահմանն անցնելու պատճառները

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակը տեղյակ է Ադրբեջանի 39-ամյա կնոջ` Զոհրա Վալիեւնա Վարդազար քըզիի կողմից Տավուշի մարզի Մեհրաբի ուղղությամբ Հայաստանի պետական սահմանն անցնելու դեպքի մասին: Yerkir.am-ի հետ զրույցում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի մամուլի պատասխանատու Զառա Ամատունին հայտնեց, որ դեպքի կապակցությամբ երկխոսության է տարվում ՀՀ իշխանությունների հետ` տվյալ քաղաքացուն տեսակցելու հնարավորություն ստանալու համար:

«Այցելության նպատակն է տեսնել պահման պայմանները, կապ հաստատել տվյալ քաղաքացու ընտանիքի անդամների հետ և, որպես անկախ միջնորդ, կողմերի, ինչպես նաև տվյալ անձի համաձայնության պարագայում կարող ենք միջնորդել` նրա վերադարձը կազմակերպելու համար»,- ասաց նա:

Yerkir.am-ի հետ զրույցում Հայաստանի գերիների, պատանդների և անհայտ կորածների հանձնաժողովի աշխատանքային խմբի ղեկավար Արմեն Կապրիելյանը հայտնեց, որ սահմանը հատածը քաղաքացիական անձ է: «Մարդն իր ոտքով եկել, հասել է մեր երկիր, այսինքն` ապօրինի հատել է ՀՀ սահմանը: Այժմ պետք է հասկանալ նրա քայլի դրդապատճառները, միտումները»,- ասաց նա: Կապրիելյանը տեղեկացրեց, որ Ադրբեջանի քաղաքացին Թովուզի շրջանի Յանըլը գյուղից է:

Առաջիկայում դեպքի կապակցությամբ կփորձենք պարզաբանում ստանալ նաև ՀՀ ԱԱԾ-ից: