Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա հեռուստամարաթոնի արդյունքում հանգանակված շուրջ 21 մլն դրամի մի մասն, ինչպես հայտնի է, ուղղվելու է Արցախի մի շարք գյուղերի ջրամատակարարման հետ կապված խնդիրների լուծմանը:
Անցած տարվա հեռուստամարաթոնի արդյունքում հանգանակված գումարներն ուղղվել են Շուշիի վերականգնմանը: Ծրագրի շրջանակներում շինարարական աշխատանքները շարունակվում են:
Սակայն դեռ ավարտին չի հասցվել Արցախի «Հյուսիս-Հարավ» ավտոճանապարհի կառուցումը, որը նույնպես իրականացվել է հիմնադրամի հանգանակած գումարներով: Դեռևս տարեսկզբին հայտարարել էին, որ Մարտակերտի շրջանում գտնվող աՖտոճանապարհի չկառուցված հատվածի շինարարությունն ավարտելու են այս տարի, սակայն ինչպես օրերս պարզեցինք քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանից, այդ հատվածի կառուցումը կառավարությունն կիրականացնի, բայց ոչ այս տարի: Թե ե՞րբ` դեռ պարզ չէ: