Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ն.ՊԵՏՐՈՍՅԱՆ
Երևանի Նժդեհի անվան հրապարակում՝ Սպանդարյանի արձանի մոտ։ Սա հանդիպման վայրը հստակորեն նշելու լավագույն ձևն է, որ արդեն տարի ու կես, շաբաթը առնվազն երեք մարդու ներկայացնում եմ «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության նկարահանումներին հրավիրելիս։ Ու որքան էլ զարմանալի է, բայց գտնվեց պետական ոչ հետին պաշտոնյա, ով հենց նկարահանման օրը պարզեց Գարեգին Նժդեհի անունը կրող հրապարակում ոչ թե նրա, այլ Սուրեն Սպանդարյանի արձանի առկայությունը և միացավ դրա առնչությամբ տարակուսանք ունեցող հայաստանաբնակներին և այն հատ ու կենտ օտարերկրացիներին, որոնք երբեմն-երբեմն հայտնվում են նաև այդ հրապարակում։ Բայց վիճակը ենթակա է փոփոխության և այդ մասին մտածում են քաղաքապետարանում։
«Հանրային խորհուրդը, շատ հանգիստ և ոչ վիճահարույց քննարկմամբ եկել է մի եզրահանգման՝ Սուրեն Սպանդարյանի արձանի անհրաժեշտությունը Գարեգին Նժդեհի հրապարակում բնավ չկա։ Բայց արձանը ենթակա չէ ոչնչացման կամ հասարակության աչքից հեռու տեղում պահվելու։ Այն պետք է տեղափոխվի և տեղադրվի մեկ այլ հարմար վայրում»,- տեղեկացրեց ճարտարապետ Լևոն Իգիթյանը։