Մեր տեղեկություններով, ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գորիկ Հակոբյանին փոխելու խնդիրը դարձել է ՀՀ ղեկավարության օրակարգի առաջնային հարցերից, ինչը պայմանավորված է ԱԱԾ տնօրենի առողջական վիճակով:
Մոտ երկու ամիս առաջ բուժզննման նպատակով արտերկիր մեկնած Գորիկ Հակոբյանի առողջական վիճակը կտրուկ վատացել էր, և նա հրատապ բուժման կուրս էր անցել: Ըստ լուրերի` ԱԱԾ-ում տնօրենի փոփոխության նույնիսկ մոտավոր ժամկետն է նշվում` հունվարի սկիզմ: Իսկ ձգձգումը պայմանավորված է նրանով, որ ԱԱԾ-ի օրվան` դեկտեմբերի 17-ին, հաշված օրեր են մնացել: Հակոբյանը վերջին անգամ որպես ԱԱԾ տնօրեն կնշի այդ օրը. ենթադրվում է, որ Սերժ Սարգսյանը նրան անպայման ինչ-որ մի մեդալ կտա, որից հետո նոր միայն հունվարին, թոշակի տարիքի 65-ամյակի լրանալու հիմքով, նա կազատվի զբաղեցրած պաշտոնից: