Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանի եւ ՌԴ մշակույթի ավելի քան վաթսուն գործիչներ հանդես են եկել հայտարարությամբ, որով կոչ են արել ազատ արձակել Արցախի առաջին նախագահ, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, փոխել նրա խափանման միջոցը։
Yerkir.am-ը ներկայացնում ենք հայտարարության տեքստն ամբողջությամբ.
Մենք իրավաբանական գնահատականներ չենք տալիս։ Մենք չենք խորանում իրավական նրբությունների մեջ։ Մենք հանդես չենք գալիս դատավորների կամ արբիտրների դերում, մեզանից յուրաքանչյուրը իր գործն անում է իր ասպարեզում։ Մենք դատական հետաքննությամ կողմ չենք հանդիսանում։
Բայց մենք հայեր ենք, հայկական արմատներ ունենք, եւ մեզ անհանգստացնում է բարոյահոգեբանական մթնոլորտը Հայաստանում։ Անհանգստացնում է չարության եւ թշնամանքի ապակառուցողական մթնոլորտը։
Մեզ անհասկանալի է հակամարդկային ձգտումը՝ բանտախցում պահել Հայաստանի երկրորդ նախագահին սահմանադրական կարգի տապալման գործով դատավարության ողջ ընթացքում։ Մեզ չկարողացան համոզել, որ եթե նա ազատության մեջ լինի, ապա կարող է խուսափել արդարադատությունից այն դեպքում, եթե նրա մեղքն ապացուցվի։
Մենք գնահատում ենք Ռոբերտ Քոչարյանին որպես պետական գործչի։ Մեզանից շատերը անձամբ ծանոթ են նրա հետ։ Մենք չենք կարող անտարբեր նայել տեղի ունեցողին։ Մենք կարծում ենք, որ նախագահի այսօրվա վիճակը անբնական է եւ չի նպաստում Հայաստանի դրական կերպարին, երկրում հանրային մթնոլորտի առողջացմանը։
Մենք առաջարկում ենք քայլ անել՝ ուղղված համերաշխության հաստատմանը, եւ հանուն ապագայի։ Մենք խնդրում ենք փոխել Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը։
Հայտարարությունը ստորագրել են՝
ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանը
ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր, երաժիշտ, պրոդյուսեր Արմեն Մարտիրոսյանը
Գրող Արտաշես Շահբազյանը
ՀՀ վաստակավոր արտիստ, երգչուհի Ալլա Լեւոնյանը
Թատերագետ Անի Հակոբյանը
Դերասան, ռեժիսոր Աշոտ Գեւորգյանը
ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, հաղորդավար, բանաստեղծ Ավետ Բարսեղյանը
ՀՀ վաստակավոր արտիստ, երգիչ, հաղորդավար Ավո Խալաթյանը
ՀՀ վաստակավոր արտիստ, երգիչ Արամեն
ՀՀ վաստակավոր արտիստ, երգիչ Արման Հովհաննիսյանը
Երգչուհի Արմինկան
Երգիչ, դերասան Արսեն Գրիգորյանը
Աշուղ Ոսկեհուրը
Խորեոգրաֆ Անուշ Մազմանյանը
Երգչուհի Գայա Արզումանյանը
ՀՀ վաստակավոր արտիստ, երգչուհի Գայանե Հովհաննիսյանը
«Երկիր Մեդիա» հեռուստաալիքում լրատվական եւ հասարակական-քաղաքական հաղորդումների տնօրեն, քաղաքական մեկնաբան Գեղամ Մանուկյանը
Հեռուստահաղորդավար Գոհար Գասպարյանը
Հայկական ԽՍՀ ժողովրդական արտիստ Գուժ Մանուկյանը
Հնչունային ռեժիսոր Գրիշա Օհանյանը
Երգիչ Էրիկ Կարապետյանը
Պրոդյուսեր, «Արցախի ձայնի» հիմնադիր Լիրա Քոչարյանը
ՀՀ վաստակավոր արտիստ Լուիզա Ղամբարյանը
ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, Հայաստանի խորեոգրաֆների եւ ժողովրդական պարի միության նախագահ, ՀՀ վաստակավոր կոլեկտիվ «Բերդ» համույթի գեղարվեստական ղեկավար Կարեն Գեւորգյանը
«Կարեն Սեւակ» փրոդաքշն Կարեն Համբարձումյանը
Խորեոգրաֆ Քրիստինա Ավազիմյանը
ՀՀ վաստակավոր արտիստ, բարդ, երգիչ Հայկոն
Արձակագիր Հարություն Հարությունյանը
Հնչունային ռեժիսոր Հմայակ Ռոստոմյանը