կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-07-29 00:03
Քաղաքական

Հայաստանի նկատմամբ ադրբեջանա-թուրքական ռազմական հանցագործությունները միտված են հայոց պետականությանը կործանարար հարված հասցնելու

Հայաստանի նկատմամբ ադրբեջանա-թուրքական ռազմական հանցագործությունները միտված են հայոց պետականությանը կործանարար հարված հասցնելու

Բրյուսել, 28 Հուլիս 2021 – 2021 թվականի հուլիսի 27-ի լույս 28-ի գիշերը Ադրբեջանը մեկ անգամ ևս ծավալուն ռազմական գործողություններ է սկսել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի հյուսիսարևելյան ուղղությամբ:

Նախիջևանի սահմաններին մոտ Երասխ գյուղի, ինչպես նաև Գեղարքունիքի մարզի Սոթք գյուղի գյուղի վրա հարձակումներից հետո, սա արդեն երրորդ անգամն է մեկ շաբաթվա մեջ, որ Ադրբեջանի հանցագործ իշխանությունները ոտնահարում են հրադադարի համաձայնագիրը և բացահայտորեն խախտում Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ Հաղորդվում է, որ մարտերը դեռևս շարունակվում են, դրանց արդյունքում երեկ գիշեր երեք հայ զինծառայող է զոհվել ադրբեջանական զինուժի կողմից, ևս չորսը վիրավորվել են:

Միջազգային հանրությունը, Եվրոպական միությունը և ԵՄ անդամ երկրները պետք է մեկընդմիշտ հասկանան, որ սա ոչ այլ ինչ է, քան նոր փորձ՝ շարունակելու հայերի էթնիկ զտումները, որոնք սկսվել են Արցախում 2020 թ․ պատերազմի ընթացքում: Այս ռազմական ագրեսիան ցույց է տալիս, որ ադրբեջանա-թուրքական կոալիցիայի վերջնական նպատակն է կործանարար հարված հասցնել հայոց պետականությանը ու բռնապետներ Ալիևի և Էրդողանի ցեղասպան նկրտումները իրականացնելը, որոնք ի սկզբանե սահմանվել են ավելի քան մեկ դար առաջ Օսմանյան կայսրության կողմից:

ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակը վճռականորեն դատապարտում է ադրբեջանական վերջին հարձակումները և կոչ անում ԵՄ-ին, ինչպես նաև ազատ աշխարհի ժողովրդավարական երկրներին միանշանակորեն դատապարտել ադրբեջանական շարունակվող ագրեսիան Հայաստանի ինքնիշխան և միջազգայնորեն ճանաչված տարածքում: Պետք է հնարավոր ամեն քայլ ձեռնարկել նավթադոլարներից հղփացած ադրբեջանաթուրքական բռնապետական և ագրեսիվ տանդեմին անհապաղ կանգնեցնելու համար։

Աանպատժելիությունը և անխոհեմ «երկկողմանիությունը» հավասար է ագրեսորին աջակցելուն։

Որպես ԵՄ քաղաքացիներ՝ մենք մեր ղեկավարությունից պահանջում և ակնկալում ենք շիտակություն և արդարություն:

ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ