կարևոր
562 դիտում, 54 րոպե առաջ - 2026-10-26 15:50
Հասարակություն

Երևանում հերթական անգամ թալանել են «Հայփոստ»-ի մասնաճյուղերից մեկը

Երևանում հերթական անգամ թալանել են «Հայփոստ»-ի մասնաճյուղերից մեկը

Հոկտեմբերի 20-ին Երևանում հերթական գողությունն է տեղի ունեցել ու ցավալի է, որ գողը կամ գողերը ոտնձգություն են կատարել՝ հաշվի չառնելով, որ իրենց քայլն ուղղված է հայ զինվորի դեմ, հաղորդում է Shamshyan.com–ը։

Այդ օրը անհայտ անձը կամ անձինք Տիգրան Մեծի պողոտա 36 հասցեում գործող «Հայփոստ»-ի մասնաճյուղի դուռը կոտրելով մտել են ներս և այնտեղից հափշտակել զինվորի համար որպես հանգանակություն եղած դրամների արկղը, որի մեջ եղել է գումար։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ հանցագործությունը կատարած ստահակի կամ ստահակների ինքնությունը ճշտելու, նրանց և գողոնը հայտաբերելու ուղղությամբ։