կարևոր
577 դիտում, 1 ժամ առաջ - 2026-10-21 17:41
Հասարակություն

«ԴՈՄՈւՍ»-ի մասնաճյուղերից մեկը կապարակնքվել է

«ԴՈՄՈւՍ»-ի մասնաճյուղերից մեկը կապարակնքվել է

«ԴՈՄՈՒՍ» ՓԲԸ կողմից շահագործվող առևտրի կենտրոնի գործունեությունը դադարեցրել է, նաև` կապարակնքվել։ Այդ մասին հայտնում է ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը։

Տեսչական մարմնից հայտնում են, որ Երևանում Դավիթ Բեկ 𝟏𝟏𝟎 հասցեում «ԴՈՄՈՒՍ» ՓԲԸ կողմից շահագործվող առևտրի օբյեկտում հրդեհատեխնիկական հետազոտություն է իրականացվել և արձանագրվել հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների մոտ մեկ տասնյակի հասնող խախտումներ։

«Կայացվել է որոշում ամբողջությամբ դադարեցնել նշված հասցեում գործող առևտրի կենտրոնի աշխատանքները՝ մինչև նշված օբյեկտում հայտնաբերված խախտումների վերացումը»,– նշված է հաղորդագրության մեջ։

Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում հարուցված կատարողական վարույթի շրջանակում հոկտեմբերի 𝟐𝟎–ին կապարակնքվել է նշված առևտրի օբյեկտի շահագործումը։