|
Փոխարժեքներ
28 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.56 |
| EUR | ⚊ | € 436.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.9449 |
| GBP | ⚊ | £ 503.8 |
| GEL | ⚊ | ₾ 138.18 |
Թերթի ստույգ տեղեկություններով` միջին հաշվով շաբաթը 60-65 ընտանիք է հեռանում Բագրատաշենի մաքսակետով: Հատկապես մեծ արագությամբ դատարկվում են Տավուշի մարզի Նոյեմբերյանի ենթաշրջանի գյուղերը:
Իսկ օրերս ավտոբուսները մտան սահմանամերձ գյուղերից մեկը, եւ... կազմակերպված ձեւով մի գիշերվա մեջ հեռացավ 21 ընտանիք:
Գյուղերն են դատարկվում: Այն էլ` սահմանամերձ: Այն գյուղերը, որոնք Ղարաբաղյան կռվի թեժ թատերաբեմ էին: Կենաց-մահու կռիվ տալով` գյուղացիները պահեցին-պահպանեցին իրենց բնակավայրերը: Ոչ միայն տեղաբնակները. ծննդավայրից հեռացած համերկրացիներից շատերը վերադառնում ու կռվում էին հարազատ գյուղի համար: Որը զենք էր վերցնում, որը փողով էր օգնում, որը մթերք էր հասցնում կռվողներին, որը զինամթերք էր հայթայթում-ուղարկում: