|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.45 |
| EUR | ⚊ | € 405.11 |
| RUB | ⚊ | ₽ 4.3742 |
| GBP | ⚊ | £ 482.17 |
| GEL | ⚊ | ₾ 139.23 |
Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև դիզելի մատակարարման պայմանագրերի ստորագրման գործընթացը գտնվում է ավարտական փուլում: Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Եվ ինչպես որ երկու առաջնորդների միջև պայմանավորվածություններն էին, մենք Ամերիկայի Միացյալ Նահանգների ունեցած կարիքները, մեր հնարավորությունների սահմաններում, ամբողջությամբ կբավարարենք: Ստորագրման գործընթացը գտնվում է ավարտական փուլում», - ասել է նա:
Հիշեցնենք` Դոնալդ Թրամփը հայտնել էր, որ Ռուսաստանը պատրաստ է ԱՄՆ-ին և համաշխարհային շուկաներին մատակարարել 300,000 տոննա դիզելային վառելիք, նոյեմբերին՝ 500,000 տոննա, իսկ ավելի ուշ՝ 1 միլիոն տոննա։