Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանն այսօր այցելել է մի շարք վերամշակող ընկերություններ` մթերումների գործընթացի կազմակերպման առնչվող խնդիրների քննարկման նպատակով:
Փոխնախարարն այցի շրջանակում մասնավորապես եղել է «Ռագմակ», «ՄՄՄ ՖՕՕԴ», «Արտաշես», «Գոլդեն Հարվիսթ», «Սամ-Հար», «ՎՎՎ գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններում, ինչպես նաև Հովսեփյանների մսի պահածոների կոմբինատում, ծանոթացել արտադրական գործընթացին:
Ընկերությունների ղեկավարների հետ կայացած հանդիպումների ընթացքում քննարկվել են նրանց գործունեության ծրագրերը, ընթացիկ խնդիրները և դրանց լուծման հնարավոր ուղիները:
Փոխնախարարն ընդգծել է ընթացիկ տարվա գյուղատնտեսական հումքի մթերման գործընթացի սահուն կազմակերպման և այդ ուղղությամբ անհրաժեշտ միջոցառումների իրականացման կարևորությունը: Բացի այդ, կարևորվել է նաև գնված հումքի դիմաց գյուղացիական տնտեսություններին վճարումների ժամանակին կատարումը:
Ռոբերտ Մակարյանը հորդորել է ընկերությունների ղեկավարներին հումքի մթերման նպատակով սկսել գյուղացիական տնտեսությունների հետ գնման պայմանագրերի կնքման գործընթացը: