կարևոր
415 դիտում, 1 ժամ առաջ - 2026-10-20 22:42
Աշխարհ

Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփ

Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփ

Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պատերազմում։ Այս մասին հայտարարել է ԱՄն նախագահ Դոնալդ Թրամփը՝ խոսելով Իրանի մասին։

«Անկեղծ ասած՝ մենք կարող ենք այսօր հեռանալ։

Աշխարհը շատ շնորհակալ է մեզ այն բանի համար, ինչ մենք անում ենք։

Շատ շուտով դուք կտեսնեք, թե ինչպես են նավթի գները զգալիորեն անկում ապրում»,-ասել է նա։

ԱՄՆ-ն և Իսրայելն Իրանի դեմ պատերազմը սկսել են փետրվարի 28-ին, երբ նրանք հարվածել էին Իրանի տարածքում գտնվող օբյեկտներին, ինչին իրանական կողմը պատասխանել էր պատասխան հարվածներով։ 

Հունիսի կեսերին Թեհրանն ու Վաշինգտոնը ստորագրել էին ռազմական գործողությունների դադարեցման մասին հուշագիր, սակայն ավելի ուշ փոխադարձ հարվածները կրկին սկսվեցին։

ԱՄՆ, Իսրայել-Իրան հակամարտությունը մնում է չկարգավորված։