կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-02-17 12:20
Հասարակություն

Երևանում բախվել են BMW-ն ու «ՎԱԶ 2107»-ը, կա վիրավոր. դեպքի վայրից պարեկները 3 հոգու բերման են ենթարկել

Երևանում բախվել են BMW-ն ու «ՎԱԶ 2107»-ը, կա վիրավոր. դեպքի վայրից պարեկները 3 հոգու բերման են ենթարկել

Երեւանում, փետրվարի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել. ժամը 20։00-ի սահմաններում Շիրակի փողոցի 4/12 հասցեի դիմաց բախվել են դեռևս անհայտ անձի կողմից վարած BMW մակնիշի և Արարատ քաղաքի բնակիչ՝ 27-ամյա Արմեն Պետրոսյանի վարած ՎԱԶ 2107 մակնիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, վթարի հետևանքով վերջինիս վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Դեպքի վայրում 3 քաղաքացի անհարգալից վերաբերմունք են ցուցաբերել հասարակության նկատմամբ, հնչեցրել հայհոյանքներ, ու պարեկները նրանց հորդորել են, որպեսզի չխախտեն հասարակական կարգը, սակայն նրանք չեն ենթարկվել պարեկների օրինական պահանջներին, ինչից հետո ժամանած ոստիկանության Շենգավիթի բաժնի հերթապահ խումբը այդ երեքին բերման է ենթարկել ոստիկանության Շենգավիթի բաժին։ 

Կայքի տեղեկություններով՝ նրանցից մեկի մոտ հայտնաբերվել է խոշոր չափի թմրամիջոց։

Ոստիկանությունը պարզում է BMW-ի վարորդի ինքնությունը։